Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութում պատանդառության հետեւանքով տուժածներին վիրահատում են, նրանցից երկուսի վիճակը ծանր է, լրագրողներին հայտնել է Առողջապահության շրջանային կոմիտեի նախագահ Անատոլի Սեբելեւը։
«Քրեակատարողական դաշնային ծառայության 4 աշխատակից տեղափոխվել է կենտրոնական շրջանային հիվանդանոց, երկուսի վիճակը ծանր է, մյուս երկուսը միջին ծանրության են»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վոլգոգրադի շրջանի թիվ 19 ուղղիչ գաղութի բանտարկյալները պատանդներ են վերցրել։



