
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր, ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ մարդկության անունից՝ հանուն ճշմարտության և արդարության»,-՝ ասված է Մակրոնի ուղերձում, որը հրապարակվել է նրա X-ի միկրոբլոգում։