«Հյուսիսային հոսքի» պայթյունները միջազգային ահաբեկչություն են: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հյուսիսային հոսքը» պայթեցվել է: Ոչ ոք չի քննում: Այս հետաքննությանը մասնակցելու մեր բազաթիվ խնդրանքներն անտեսվում են։ Ինձ զարմացնում է եվրոպական շատ երկրների դիրքորոշումը: Սա ակնհայտ միջազգային ահաբեկչություն է, ակնհայտորեն պետական մակարդակով։ Որովհետև հենց այնպես, մարդկանց ինչ-որ թիմ, որը հանկարծ որոշել է գազատարներ պայթեցնել, չէր կարող ինքնուրույն, առանց պետական մակարդակով աջակցության նման գործողություն իրականացնել»,- ասել է նա։



