Ոչ, «Թրիփ»–ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ․ Ռո...

Ռուսաստանի ներգրավվածությունը TRIPP նախագծում չի քննարկվում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանից արձագանք կա, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP երթուղում ռուսական մասնակցությունը։

«Ուրախ ենք, որ պատրաստ են մեզ հետ քննարկում ունենալ։ Ուզում եք, 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան, ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում»,–ասաց նա։