Ոչ թե Ադրբեջանն է փաստական առումով ուժեղ, այլ...

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Մինչ Ադրբեջանը փորձում է լեգիտիմություն հաղորդել Արցախը շրջափակելու իր նախաձեռնությանը, տեղում` Արցախում, հումանիտար վիճակը կտրուկ սրվում է:

Փաստացի միջազգային որևէ կառույցի կամ դերակատարի հայտարարություն, հորդոր, կոչ Ադրբեջանին զսպելու ֆունկցիա չի կատարում:

Ոչ թե Ադրբեջանն է փաստական կամ հիմքային առումով ուժեղ, այլ հավաքական առումով միջազգային հանրությունը անհրաժեշտ կամք չի դրսևորում:

Միջնորդի կարգավիճակ ստանձնած երկրները կամ չտեսնելու են տալիս Արցախի շուրջ զարգացող արհավիրքը կամ նպաստում Արցախի ադրբեջանացմանը:

Իսկ Արցախում ճգնաժամը նոր դրսևորումներ է ստանում, որի միայն մակերեսն է տեսանելի, իսկ թե ինչ են զգում ու տեսնում արցախցիներն այս օրերին միայն իրենք գիտեն»։