Ոչ լեգիտիմ նախագահի թեկնածու Վահե Գրիգորյանը...

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցին, նշել է. «Առնվազն 4 անգամ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելն ու Աժ–ում խորհրդարանական մեծամասնության կողմից այդ թեկնածուներին չընտրելը անլուրջ վերաբերմունք է թե՛ ԱԺ–ի, թե՛ սահմանադրական ինստիտուտի և նախագահի նկատմամբ։ Առնվազն պետք է անկեղծ լինել և ասել, որ այս գործընթացում ինչ–որ մի բան այն չէ։ Ունեցանք մի իրավիճակ, երբ ընդամենը մեկ օր անց նախագահի կողմից ներկայացվեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Ընդմանեը 1 տարի առաջ նույն Վահե Գրիգորյանը նախագահ Արմեն Սարգսյանին որակում էր որպե տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ, ոչ լեգիտիմ նախագահ, պետք է հասկանանք իր բնորոշմամբ ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրված թեկնածությունն արդյոք լեգիտիմ է համարվում, թե ոչ»։