Փրկարարների աշխատավարձի բարձրացման չափը դեռ որոշված չէ։ Երեկ կառավարության որոշման նախագիծ եմ ուղարկել, հարցը քննարկման փուլում է։ Մենք ուզում ենք, որ բարձրացումը զգալի լինի: Այսօր լրագրողներին ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Անդրադառնալով ԱԻՆ աշխատակիցների օպտիմալացման գործընթացներին՝ նախարարը հայտնեց, որ անձնակազմին ծանուցումն արդեն իսկ տրված է, բուն գործողությունները կսկսվեն հոկտեմբերից։
«Ոչ բարեխիղճ աշխատողներ կան և ամենաներքևում, և ամենաբարձր օղակում։ Առաջին հերթին օպտիմալացումը վերաբերելու է այդ կատեգորիայի մարդկանց։ Հավանաբար որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կրճատման պարագայում կարող եմ մեկը դրաձնել երկուս, ավելացնել այն տեղերը, որտեղ մեզ անհրաժեշտ է»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը ։



