Վնասել են Մալիշկայում տեղադրված արագաչափ սարք...

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում, հայտնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Վլադիմիր Վարդանյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքի լուսարձակը, լուսարձակի ապակին և ֆիլտրը:

Եղեգնաձորի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։