ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկություն է ստացել Մոսկվայ...

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն ամերիկյան կողմից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչությունից հայտնել են, որ ստացված տվյալների հիման վրա համապատասխան աշխատանք է տարվում։

«Գործընկերային կապուղիներով ամերիկյան կողմից տեղեկություն է ստացվել Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին։ Համապատասխան աշխատանք է տարվում», — ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ԱԴԾ-ից։

Ենթադրյալ ահաբեկչության, հնարավոր թիրախների և ձեռնարկվող միջոցառումների մասին այլ մանրամասներ ռուսական գերատեսչությունը չի ներկայացրել։