Վթարային իրավիճակ է ստեղծել ու դիմել փախուստի...

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում, բախվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան

Վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը ով այնուհետև դեպքի վայրից դիմել է փախուստի։