Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Օլաֆ Շոլցին մայ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  կոչ է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին մայիսի 9-ին այցելել Կիև: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Զելենսկին այս մասին հայտարարել է տեսակապի միջոցով ելույթ ունենալով բրիտանական «Chatham House» վերլուծական կենտրոնի առջեւ:

«Օլաֆ Շոլցը հրավիրվել է Ուկրաինա։ Նա կարող է այդ հզոր քաղաքական քայլը կատարել և այստեղ գալ մայիսի 9-ին։ Ես չեմ խոսի դրա նշանակության մասին, բայց դուք բավականաչափ կրթված եք դա հասկանալու համար», - հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով ՝ համապատասխան հրավերը նա փոխանցել է մայիսի 5-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ զրույցի ժամանակ: