ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք պատվաստվել են Պուտինի մտերիմները, Պեսկովն ասել է. «Որքանով ինձ հայտնի է, այո: Նրանք նույնիսկ նախագահից շուտ են պատվաստվել, Պուտինն ինքնէ ասել այդ մասին»: Պեսկովը չի հստակեցրել, թե կոնկրետ որ պատվաստանյութով են պատվաստվել Պուտինի դուստերը: Նա ընդգծել է, որ դա հայրենական արտադրության պատվաստանյութ է եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Պեսկովը հայտնել է, որ Պուտինը պատվաստումից հետո իրեն լավ է զգում:



