Մենք վստահում ենք հայ ընկերներին, գիտենք՝ նրա...

Մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց, գիտենք, որ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ: Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարը։

«Մենք շարունակում ենք խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ։ Մենք լավ խորհրդակցություններ ենք անցկացրել Թեհրանում, և այսօր մեր նախագահը կհանդիպի նաև վարչապետ Փաշինյանի հետ»,- Երևանում ճեպազրույցի ժամանակ ասել է Արաղչին։