Վլադիմիր Կարապետյանը ցանկանում է ԱԳ նախարար դ...

Արտաքին գործերի նախարարությունում արշալույսները խաղաղ չեն։ Նախարարությունում վստահ են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ցանկանում է նախարար դառնալ և ամեն բան անում է, որպեսզի հեղինակազրկի ներկա նախարարին և նրա աշխատակազմին։ Նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ Կարապետյանն ունի որոշ համախոհներ, որոնք էլ նրան ապահովում են անհրաժեշտ տեղեկատվությամբ։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը 1996 թվականից մինչև 2008 թվականը ԱԳՆ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։

ԱԳՆ-ում վստահ են, որ Վլադիմիր Կարապետյանը կարող է հասնել գործող նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականին, քանի որ ամենօրյա շփումների մեջ է վարչապետի հետ, ինչպես նաև հանդիսանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը, իսկ առաջին նախագահի խոսքը ազդեցիկ է վարչապետ Փաշինյանի մոտ։

Տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել Վլադիմիր Կարապետյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։