
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում իր դժգոհությունն է հայտնել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին ռուսական ուժերի հասցրած հարվածների կապակցությամբ։
«Ես դժգոհ եմ Կիևին ռուսական հարվածներից, դրա կարիքը չկա, և ժամանակը շատ անպատեհ է։ Վլադիմիր, ԿԱ՛ՆԳ ԱՌ, շաբաթական 5000 զինվոր է մահանում։ Եկեք խաղաղության պայմանագիր կնքենք»,- գրել է ԱՄՆ նախագահը։