Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստին պաշ...

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վերջնական դատական նիստին նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հանդես եկավ պաշտպանական ճառով։

Նա դատարանից խնդրեց անմեղ ճանաչել Վլադիմիր Գասպարյանին։

Նշենք, որ դատավոր մերժել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի միջնորդությունը՝ նշանակել դատաբժշկական փորձաքննություն Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի մասին ու պատճառաբանեց․

«Դատարանն արձանագրում է, որ հիվանդություններից որևէ մեկը ներառված չէ այն դրսևորմամբ, որով սահմանել է ՀՀ կառավարությունն իր որոշմամբ։ Ի ուրախություն ձեզ, բարեբախտաբար այդ հիվանդությունները չունեն այն բարդ աստիճանը, որը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ, հետևաբար դատաքննությունը վերսկսելու և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առկա առողջական խնդիրների մասին տեղեկությունը դատարանը հաշվի կառնի և գնահատման կենթարկի հնարավոր մեղադրական դատավճիռ կայացնելիս և հնարավոր պատիժ նշանակելիս, եթե դատարանը նման հետևության կհանգի»։