Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը դատարանո...

Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը: Նիստի ժամանակ Գասպարյանի առողջական վիճակը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել, գրում է «Հայկական ժամանակ»-ը։

 Երբ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գործով անցնողներից Վարդան Թունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, Գասպարյանը հայտնել է վատ ինքնազգացողության մասին, բարձրացել է նրա ճնշումը:

 Հրավիրվել է շտապօգնություն։