Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով Վիգեն Քոչարյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Ըստ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի տվյալների՝ Քոչարյանի օգտին կողմ էր քվեարկել 114 պատգամավոր, դեմ՝ 4։
Վիգեն Քոչարյանը 2015 թվականից զբաղեցնում է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։



