
Վիետնամի իշխանությունները մոտեցող Քաջիկի թայֆունի պատճառով պատրաստվում են ավելի քան 500 000 բնակչի տեղափոխել առափնյա չորս նահանգներից։ Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
Քաջիկի թայֆունը Հարավչինական ծովով առաջ է ընթանում 175 կմ/ժ արագությամբ։ Ակնկալվում են հորդառատ անձրևներ ու հեղեղումներ։
Առափնյա մի շարք քաղաքներում առավոտից փակ են խանութներն ու սրճարանները։
Վիետնամական Vietnam Airlines և Vietjet ավիաընկերությունները վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկել են իրենց թռիչքները։ Կենտրոնական հատվածի բոլոր օդանավակայանները փակվել են թռիչքների համար։
VietnamNews-ը գրում է, որ Քաջիկին երկրում 2025 թվականին գրանցված ամենաուժեղ թայֆունն է լինելու։