Վիետնամի ՌՕՈւ Յակ-130 ռազմական ինքնաթիռը կործանվել է Բինդին կենտրոնական նահանգում, օդանավի երկու օդաչուները համարվում են անհետ կորած։ Այս մասին տեղեկացրել է VnExpress լրատվական պորտալը։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆուկատ ավիաբազայում վարժանքների ժամանակ, որոնք չորեքշաբթի իրականացնում էր Վիետնամի ժողովրդական բանակի ռազմաօդային ուժերի 940-րդ ավիագունդը, նշել է ռեսուրսը՝ հղում կատարելով հանրապետության ազգային պաշտպանության նախարարությանը։
Անձնակազմը՝ գնդապետ Նգուեն Վան Շոնը եւ փոխգնդապետ Նգուեն Հոնգ Քուանը, կատարում էր ուսումնամարզական թռիչք։ Առաջադրանքի կատարումից հետո բազա վերադառնալու ժամանակ օդաչուները գրանցել են, որ շասին չի բացվում։ Այդ մասին տեղեկացնելով գնդի հրամանատարությանը՝ անձնակազմը կատապուլտացվելու թույլտվություն է ստացել։
Ներկայում Բինդին նահանգում իրականացվում է որոնողափրկարարական գործողություն կործանված ինքնաթիռի տեղը որոշելու եւ երկու օդաչուներին գտնելու համար։