Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու եր...

Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են ընդունվել Լեռնամերձ գյուղի բնակիչ 19 և 20 տարեկան երկու երիտասարդ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածների և Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա մի երիտասարդի միջև, որի ընթացքում էլ էջմիածինցի երիտասարդը դանակահարել է լեռնամերձցի երիտասարդներին:

ticketon.am
РЕКЛАМА

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին 21-ամյա երիտասարդին Էջմիածնի Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ նա խոստովանել է արարքը: