Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է մտահոգված մնալ հայկական հասարակության շրջանում, իր բնորոշմամբ, ռևանշիստական տրամադրությունների առկայությամբ։ Հոկտեմբերի 26-ին Բաքվում անցկացված քննարկման ընթացքում Հաջիևը նշել է, որ թեև Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության օրակարգի շուրջ, կողմերի մոտեցումներում դեռ տարաձայնություններ կան։ Նա նաև անդրադարձել է Հայաստանի իշխանությունների առաջ քաշած «Իրական Հայաստան» հայեցակարգին՝ պնդելով, որ Երևանը պետք է առաջնորդվի միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Հաջիևի հայտարարությունները հնչել են Բաքվի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը վերահաստատելու ֆոնին։



