«ԲԴԽ-ում շխատանքներն ընթանում են բավականին դրական և կառուցողական մթնոլորտում: Ծանրաբեռնված աշխատանք է ԲԴԽ-ում, գրեթե ամեն օր ունենում ենք քննարկումներ, և միակ փոփոխությունը, որ ես կարող եմ այս պահին արձանագրել, հետևյալն է՝ այսուհետ լինելու ենք չափազանց բաց և թափանցիկ, և ցանկացած պահի պատրաստ ենք ցանկացած պահի պատասխանել և պարզաբանել բոլոր լրագրողների բոլոր հարցերին»,-այս խոսքերով մեկնարկեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մամուլի ասուլիսը:
Վարդազարյանն անդրադարձավ նաև վեթինգի գործընթացին:
«Մի քանի անգամ ասել եմ և պնդում եմ՝ ԲԴԽ անդամները պարտադիր անցնելու են այդ բարեվարքության ստուգման գործընթացը, և ես գտնում եմ, որ այդ գործընթացը պետք է սկսել հենց ինձանից՝ որպես ԲԴԽ նախագահ, այնուհետ՝ ԲԴԽ անդամները, այնուհետ՝ դատավորները»,-ասաց ԲԴԽ նախագահը՝ մեկնարկի ժամկետները չհստակեցնելով, քանի որ, իր խոսքով, քննարկումների փուլ է:



