Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդըօգոստոսի 17-ին հանդիպել են ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության, Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այս մասին ասել է Սիրանուշ Սահակյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Վերոնիկա Զոնաբենդիկողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ս. թ. հուլիսի 8-ին և հուլիսի 31-ին ուղղված նամակներից հետո:
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևոր են համարել ուղիղ երկխոսության հաստատումը:
«Մենք բարձրացրել ենք ադրբեջանական Ումբակիբանտային համալիրում պահվող հայ բանտարկյալներին վերաբերող մի շարք մարդասիրական հարցեր, որոնք վերաբերել են նրանց պահման պայմաններին, ֆիզիկականվիճակին ու բժշկական վերահսկողության անհրաժեշտությունը, ծանրոցների ու նամակների փոխանցման հնարավորությանն ու ընտանիքների հետ կապի հաստատմանը: Փոխանցել ենք նաև գերիների ընտանիքներից ստացած տեղեկությունները՝ նրանց պահման պայմանների մասին և նշել, որ ակնկալում ենք հայկական կողմիաջակցությունն ու գործուն ջանքերը՝ բանտարկյալների պահպան պայմանների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության հարցում: ԱԳՆ և միջգերատեսչական հանձնաժողովիներկայացուցիչները հավաստիացրել են, որ վերոնշյալ մարդասիրական հարցերը գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասաց ՍիրանուշՍահակյանը:
Նա տեղեկացրեց, որ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու կանանց միջազգային մարդասիրական առաքելության իրականացման նախաձեռնությանը:
«Վերոնիկա Զոնաբենդն առաջարկել է մինչևօգոստոսի վերջ կառավարության կողմից նշանակել պատասխանատու անձ՝ ոչ միայն մարդասիրական առաքելության հետ կապված հարցերի, այլևմարդասիրական հարցերի ամբողջ շրջանակի շուրջ մշտական հաղորդակցության համար։ Կառավարության ներկայացուցիչները խոստացել են քննարկել բարձրացված հարցերը և պատասխանել դրանց, ինչպես նաև հստակեցնելուն պես տրամադրել նաև պատասխանատու անձի կոնտակտային տվյալները», - նշեց Սիրանուշ Սահակյանը։



