
Վերջին տարիներին Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը կրկնապատկվել է, սեպտեմբերի 10-ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա վստահեցրել է, որ կառավարության նպատակը՝ մի մարդու աշխատանքի արտադրողականությունը ՀՆԱ-ի 1 ժամում՝ 13 դոլարի հասցնելը, կիրականացվի։
«Մենք փորձում ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը։ Այս գործընթացը որևէ շուկայի ոչ դեմ է, ոչ էլ՝ օգտին։ Մենք կձգտենք հնարավորինս կախված լինել աշխարհի տարբեր մասերից և աշխարհի տարբեր մասերը հնարավորինս կախված դարձնել մեզանից։
Ոչ մի միասնական շուկա չի կարող ապահովել կայունություն և կենսունակություն երկարաժամկետ հեռանկարում։ Այդ պատճառով մենք փորձում ենք ունենալ մեր սեփական ներկայացուցչությունը տարբեր շուկաներում։
Պետք է ապահովենք, որ Հայաստանում արտադրվող արտադրանքը բավարարի տարբեր շուկաների կարիքները»,- նշել է նախարարը։