
Վերջին 5 տարվա ընթացքում գյուղատնտեսական ցանքային տարածությունները Հայաստանում նվազել են մոտ 15,000 հա-ով՝ 222,700 հա-ից դառնալով 208,000 հա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Սրա արդյունքում նվազել է ցորենի, կարտոֆիլի, բանջարեղենի բերքի ծավալը ավելի քան 10%-ով։
Սա բերում է գների բարձրացման, աղքատության խորացման։
Պարենային անվտանգությունը պետք է դառնա երկրի կարևորագույն ռազմավարություններից մեկը»,- գրել է նա: