Վերջին 24 ժամվա ընթացքում շուրջ յոթ նավ է անցել Հորմուզի նեղուցով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Առնվազն յոթ նավ՝ հիմնականում բեռնատար նավեր, վերջին 24 ժամում անցել է Հորմուզի նեղուցով, ինչը համապատասխանում է վերջին օրերի ցածր ակտիվությանը», - հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով նավերի տեղաշարժի հետևման տվյալներին:
Մասնավորապես, դրանց թվում եղել են իրաքյան նավահանգիստներից մեկնող նավեր և մեկ բեռնատար նավ՝ իրանական նավահանգստից, հստակեցնում է գործակալությունը՝ վկայակոչելով Kpler-ի նավերի հետևման տվյալները և Syn Max տվյալների վերլուծության մասնագետների առանձին արբանյակային վերլուծությունը:



