Վերիշենի բնակիչը երեկ վիրավոր զինվորներին օգն...

NEWS.am-ը գրում է․ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչ Ռաֆիկ Խաչատրյանը երեկ՝ սեպտեմբերի 14-ին, վիրավոր զինծառայողներին օգնություն ցուցաբերելիս ոտքի շրջանում վիրավորում է ստացել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Վերիշենի գյուղապետ Արտակ Զադայանը։

Նա նշեց, որ ստացած վնասվածքը բեկորային է, բնակիչն այս պահին հիվանդանոցում բուժում է ստանում։

«Այդ պահին միանգամից երեք արկ է ընկել, հասցրել է պառկել»,- պատմեց գյուղապետը։

Արտակ Զադայանը նշեց, որ գյուղում խուճապ չկա. «Խուճապ չկա եւ չի կարող լինել, որովհետեւ մենք սյունեցի ենք»։