
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ որոշել է առանց քննության թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: