Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Միասնության թեւեր» կուսակցության վերաքննիչ բողոքը, որով կուսակցությունը պահանջում էր վերացնել Վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու որոշումը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ հայցադիմումով կուսակցությունը վիճարկում է ԿԸՀ-ի 15.06.2026թ. թիվ 258-Ա որոշումը, որն այդպես էլ քննության առարկա չդարձավ Սահմանադրական դատարանում։
Ուշագրավ է Վերաքննիչ վարչական դատարանի որոշման պատճառաբանության այս հատվածը. թեւ Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել կուսակցության գանգատը թիվ 258-Ա որոշման մասով, դա չի նշանակում, որ այդ որոշումը ենթակա է բողոքարկման վարչական դատավարության կարգով։
Այս մոտեցումը ուղիղ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածին։ Փաստացի կուսակցությունը որեւէ ատյանում չի կարողանում վիճարկել թիվ 258-Ա որոշման ոչ իրավաչափ լինելը։
Ներկայացրել ենք վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ դատարանը վերջին ատյանն է ներպետական միջոցները սպառելու համար»։



