
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետազատման որոշման դեմ։ Այս մասին տեղեկացնում է Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆաելյանից:
Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ի նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխվել է ցմահ ազատազրկման։ Մհեր ենոքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է հուլիսի 23- ին։ Նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 10 տարով։