Վերաքննիչ դատարանում Միքայել Սրբազանի գործով...

Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) Միքայել Սրբազանի պաշտպանների և դատախազի վերաքննիչ բողոքները վարույթ է ընդունել: Այս մասին հայտնում է պաշտպանների խումբը:

Դատական նիստը նշանակվել է 2025թ. դեկտեմբերի 15-ին (երկուշաբթի) ժամը 15:30-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի թիվ 2 դահլիճում (ք.Երևան, Գ.Նժդեհ 23 շենք):

Դատական նիստը դռնբաց է: