Վերանշանակումներ և պաշտոնից ազատում Կառավարու...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր՝ օգոստոսի 18-ին, կառավարությունում վերանշանակումներ են կատարվել, մեկ պաշտոնյա հեռացվել է։

Ըստ պաշտոնական հրապարակման, Էկոպարեկային ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Կիրակոսյանին վերանշանակել է էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արա Մկրտչյանին վերանշանակել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մեյմարյանին վերանշանակել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գաբրիելյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: