Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 21...

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանրամեծածախ առևտրի գործունեությամբ զբաղվող չորս անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության փաստացի ղեկավարը, գործելով խմբի կազմում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով՝ 2023-2024 թվականների ընթացքում թաքցրել է նշված անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության հարկման օբյեկտը և հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ։

«Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի մարտի 25-ին դատախազի կողմից որոշում է կայացվել անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության փաստացի ղեկավարի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը)»,- նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

2025 թվականի սեպտեմբերի 10-ին դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 80 դրամ վնասը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է: