Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9...

Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես հայտնում են ԿԲ-ից, նիստի ընթացքում որոշվել է.

վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%: