Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեու...

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանի պատկանող կաթնամթերքի արտադրության (Լոռու մարզ, գ. Վահագնի) արտադրական գործունեության կասեցումը:

Ստուգմամաբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր խախտումները տնտեսավարողի կողմից վերացվել են:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին