
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող (ք. Երևան, Ներքին Չարբախ) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք», «Վետչինա Պրեմիում» արտադրատեսակների արտադրության, կասեցումը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից։
Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակներում նախորդիվ հայտնաբերված խախտումները վերացվել են: