Վենսը ծրագրում է այցելել Հունգարիա, ո՞րն է նպ...

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ծրագրում է առաջիկա օրերին այցելել Հունգարիա՝ իր աջակցությունը հայտնելու երկրի երկարամյա ազգայնական վարչապետ Վիկտոր Օրբանին, ով հաջորդ ամիս կայանալիք ընտրություններում բախվում է լուրջ մրցակցության: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Վենսի այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն, և ծրագրերը կարող են փոխվել, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են որոշել մնալ Վաշինգտոնում, քանի դեռ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական օդային պատերազմը շարունակվում է: 

Եվրոպայում Թրամփի մերձավոր դաշնակից Օրբանը, վաղուց հակասությունների մեջ է ԵՄ-ի հետ մի շարք հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ: Հակադրվելով Բրյուսելին՝ նա պահպանել է ջերմ հարաբերությունները Մոսկվայի հետ, հրաժարվում է զենք ուղարկել Ուկրաինա և հայտարարում է, որ Կիևը երբեք չի կարող անդամակցել ԵՄ-ին:

Թրամփն անցյալ ամիս սատարել է Օրբանին՝ նրան անվանելով իսկապես ուժեղ և հզոր Առաջնորդ, իսկ ամերիկյան ծայրահեղ աջակողմյան թևի շատ ներկայացուցիչներ նրան համարում են մոդել