Վենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալի...

Ուկրաինայում պատերազմի եւս մի քանի տարով երկարաձգումը կարող է հանգեցնել միջուկային զենքի կիրառման, հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Եթե ​​այսպես շարունակվի եւս մի քանի տարիմիլիոնավոր մարդիկ կարող են մահանալեւ այն կարող է վերաճել միջուկային պատերազմի»,- ասել է Վենսը բլոգեր Չարլի Քիրքի հարցազրույցումՆրա խոսքով՝ հիմնական լրատվամիջոցները հաճախ գրում ենոր եթե մարտերը շարունակվեն, «ռուսները կընկնենուկրաինացիները կվերցնեն իրենց տարածքներըեւ ամեն ինչ կվերադառնա նրան, ինչ եղել է պատերազմից առաջ»։ Սակայն «սա այն իրականությունը չէորում մենք ապրում ենք»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմին հանձնարարել է քրտնաջան աշխատել պատերազմն ավարտելու համար եւ շարունակաբար վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ լուծում գտնելու համար, ասել է Վենսը։ Ռուսաստանն առաջարկում է կարգավորման իր պայմանները, Ուկրաինան առաջարկում է իր պայմանները, «իսկ դիվանագիտության խնդիրն է փորձել միավորել այս երկու կողմերին»,- նշել է Վենսը։ «Ամենամեծ բեկումն այն է, որ մենք ստիպեցինք նրանց երկուսին էլ խոսել այն մասին, թե ինչ պետք է անեն պատերազմը դադարեցնելու համար»,- ավելացրել է փոխնախագահը: Միաժամանակ նա նշել է, որ այժմ ավելի լավատես է կարգավորման հարցում, քան երկու շաբաթ առաջ, իսկ երկու շաբաթ առաջ ավելի լավատես էր, քան երկու ամիս առաջ։