Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է այն մասին, որ Վենեսուելան իբր կարող է դառնալ Միացյալ Նահանգների կազմում 51-րդ նահանգը՝ Truth Social-ի էջում հրապարակելով մի նկար, որտեղ Վենեսուելան ներկված է ԱՄՆ դրոշի գույներով։

Ավելի վաղ Թրամփն արդեն ակնարկել էր Վենեսուելան ԱՄՆ-ին միացնելու ցանկության մասին, երբ շնորհավորում էր երկրի բեյսբոլի ազգային հավաքականին Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ Այդ ժամանակ նա վենեսուելական թիմի հաջողությունը վերագրել էր Կարակասի և ԱՄՆ-ի համագործակցությանը։

Նախկինում Fox News-ի լրագրողը Թրամփի հետ զրույցից հետո հայտարարել էր, որ նախագահը լուրջ կերպով դիտարկում է Վենեսուելան ԱՄՆ-ին միացնելու հնարավորությունը։

ԱՄՆ-ն և Վենեսուելան սկսել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացն այն բանից հետո, երբ հունվարի սկզբին Վաշինգտոնն ավիահարված հասցրեց Կարակասին՝ նպատակ ունենալով գերեվարել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա տիկնոջը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց վենեսուելական նավթն իր վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։