Տեսանյութ. Վեց զինծառայողները չեն գերեվարվել,...

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ Նախքան երեկ քննարկված նախագծերի քվեարկությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածից հայ վեց զինծառայողների գերեվարվերու փաստին։

«ՀՀ սահմանից, պաշտոնական մեկնաբանությամբ գերեվարվել են հայ զինծառայողներ, բայց մենք դա չենք կարող համարել գերեվարում, դա առևանգում է, քանի որ հայ զինծառայողներին տարել են ՀՀ տարածքից, և դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն հասցնում, և իրերն իրենց անունով չեն կոչում»,- իր ելույթում ասաց նա։

Լիլիթ Մակունցը կոչ արեց հստակ գնահատական տալ և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների մասին։

«Հանրության շրջանում կա սպասում, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով կարձագանքի տեղի ունեցողին։ Եվ այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, գուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների։ Կարծում եմ՝ հետագա լարումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որի մաս է կազմում ՀՀ-ն, և այն միջազգային գործընկերները, որոնց անհանգստացնում է Հարավային Կովկասում եղած զարգացումները, պետք է հստակ արձագանք տան»,- նշեց իշխանական խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ երեկ էլ ԱԺ-ում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր ասում.

«Վստահ ենք, որ ՀՀ անվտանգային փորձությունը ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն կհաղթահարեն»։