Տասը տիրադավ հոգևորականներից Վազգեն Միրզախանյանի քույրը՝ Շուշանիկ Միրզախանյանը, որը Օհանավանի մանկապարտեզի տնօրենն է, ստիպում է իր աշխատակիցներին այսօր երեկոյան մասնակցել դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին արշավանքին։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։
Վերջինս շատ ակտիվ է հակաեկեղեցական այս պայքարում, համարվում է մոլի քպ-ական, ինչպես նաև ամեն ինչով աջակցել ու աջակցում է կարգալույծ եղած նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանին։
Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն, այսօր դեպի Էջմիածին ասպատակության մաս են կազմելու նաև Արմավիրի ու Արագածոտնի շատ դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցներ։



