Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հանդ...

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հանդիպում է քաղաքացիների հետ և քննարկում Շարժման գործունեության հետ կապված հարցեր: 

«Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-ից 7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք է հանդիպեն, իրար ուժ տան ու միասին գործ անեն»,- ասվում է Հայրենիքի փրկության  շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Այս մասին Վազգեն Մանուկյանը հայտարարել էր փետրվարի 12-ին՝ Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ: