Վայոց Ձորում իշխում են ծովահենները. Ռազմիկ Տո...

Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, ով վերջերս հեռացվել է աշխատանքից, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է մի շարք հարցերի.

«Վայոց Ձորում իշխում են ծովահենները, ծովահենների իշխանություն է՝ ի դեմս մարզպետի, Ազգային անվտանգության պետի, իրենց համայնքապետերի… քեշ փողով ընտրված համայնքի ղեկավար է Արենի խոշորացված համայնքի ղեկավարը, ով չգիտի այդ մասին, հազարավոր հեկտար հողերի անօրինական փաստաթղթերն իմ մոտ կան, թե ինչպես են մարդկանց ստիպել, որ օտարեն այդ հողերը՝ 1000 հա, 3000 հա: Գրություն եմ ուղարկում, որ անվավեր ճանաչեն, ձեն չկա, որովհետև համայնքի ղեկավարի հետ մեր մարզպետը պաչիկով բարևում է»:

Ռազմիկ Տոնոյանը նշել է, որ այսօր մարզում ոչինչ չի փոխվել,և կան ուռճացված հաստիքացուցակներ:

Մանրամասները՝ տեսանյութում։