Վաղը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փո...

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը:

Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից: