Վաղաշեն գյուղում քաղաքացին ընկել և արգելափակվ...

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։09-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի է ունեցել փլուզում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 23-րդ փողոցի վերջնամասում կոյուղաջրի խողովակի անցկացման աշխատանքներ կատարելիս քաղաքացին ընկել և արգելափակվել է փոսում՝ տիղմի մեջ։

Փրկարարները արգելափակված քաղաքացուն դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։