Վաղարշապատի նորընտիր ավագանու անդամները ստացե...

Խոստանում ենք՝ հետևողական ենք լինելու վաղարշապատցու շահի հետապնդմանն ու հոգսի թեթևացմանն ուղղված համայնքային ծրագրերի մշակմանը և կատարմանը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Վաղարապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։

Նա, մասնաբվորապես, նշել է. «Իմ և «Հաղթանակ» դաշինքի անունից կրկին ցանկանում եմ հայտնել երախտիքի խոսք՝ ձեր կողմից տրված վստահության քվեի համար: Ձեր կողմից տրված այդչափ մեծ քանակի ձայները և՛ պարտավորեցնող, և՛ միաժամանակ ոգեշնչող են:

Նախօրեին ընտրական հանձնաժողովը բաշխել է ավագանու մանդատները, ըստ այդմ, որպես Վաղարշապատ խոշորացված համայնքի «Հաղթանակ» ընդդիմադիր խմբակցության անդամներ խոստանում ենք՝ հետևողական ենք լինելու վաղարշապատցու շահի հետապնդմանն ու հոգսի թեթևացմանն ուղղված համայնքային ծրագրերի մշակմանը և կատարմանը:

Մեր՝ ավագանու կազմում լինելու միակ գրավականը ձեր նկատմամբ պատասխանատվությունն է ու ձեր շահերի ներկայացուցիչը լինելն է համայնքային որոշումների կայացման ընթացքում:

Ի գործ...