Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում աշխատում է...

Ամեն տարի Ռուսաստանի հայերի միությունը տարեվերջյան միջոցառում է կազմակերպում և միության անունից պարգևատրում արժանավոր գործիչների, որոնք էական դերակատարում ունեն հայության և սփյուռքի կյանքում։ Միջոցառումն արդեն 20 տարվա պատմություն ունի։

Այս տարի ևս կազմակերպվել էր միջոցառումը, բայց ինչպես սպասելի էր, այն չէր կարող անցնել առանց Հայաստանի իշխանությունների կողմից հրահրվող կոնֆլիկտի։ Ավանդույթի ուժով այս տարի ևս միջոցառումը անցկացվել է Մոսկվայի հայերի կենտրոն դարձած «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում։ Հյուրանոցի սեփականատերերը մշտապես հայ համայնքի կողքին են և սատարում են յուրաքանչյուր կարևոր նախաձեռնության։ Այս տարի ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը պահանջել է, որ հյուրանոցի սեփականտերերը տարածք չտարամդրեն միջոցառման համար, եթե դրա ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին գովաբանական խոսքեր չեն հնչելու։ Դեսպանն ասել է, որ եթե իր պահանջը չկատարվի, ապա միջոցառումը չպետք է այդ հյուրանոցում լինի։ Միջոցառումն իհարկե անցկացվել է «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում և իհարկե առանց Նիկոլ Փաշինյանի հասցեին դրական խոսքերի է անցել։ 

Միջոցառման ավարտից հետո մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ դեսպան Վաղարշակ Հարությունյանը թողնելով պետական հետաքրքրության հարցերը, Մոսկվայում ակտիվացած ադրբեջանական համայնքի դեմ աշխատանքը նվիրվել է «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցի դեմ աշխատելով։ Նա փորձում է ցանկացած ռուս չինովնիկի հետ հանդիպումն օգտագործել հյուրանոցի սեփականտերերի դեմ նրանց տրամադրելու համար։ Ըստ էության, իր աշխատանքի բովանդակությամբ Վաղարշակ Հարությունյանը միացել է Ադրբեջանի դեսպանության աշխատանքին և Մոսկվայի ազդեցիկ հայերի դեմ քարոզարշավ է իրականացնում ռուսների շրջանում։ Սա աննախադեպ իրողություն է Հայաստանի դիվանագիտության պատմության մեջ ու սա ցույց  է տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը։

Մոսկովյան մեր աղբյուրի փոխանցմամբ Հայաստանի դեսպանի վարքը զվարճացնում է անգամ ադրբեջանցիներին։ Ադրբեջանական համայնքի ազդեցիկ գործիչներից մեկն անգամ հրապարակային արտահայտվել է, որ իրենք կարող են բան չանել, քանի որ Վաղարշակ Հարությունյանը առանց իրենց էլ հրաշալի աշխատում է հայ համայնքի դեմ։