
Վատիկանում մայիսի 8-ին ավարտվել է քվեարկության երկրորդ փուլը, որի արդյունքում, սակայն, նոր պապ ընտրել չի հաջողվել։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Սիքստինյան կապելլայից կրկին սև ծուխ է դուրս եկել։
Հաշվի առնելով նաև մայիսի 7-ին տեղի ունեցած քվեարկության մեկ փուլը, կարդինալներն արդեն քվեարկել են երրորդ անգամ։
Ընդմիջումից հետո՝ տեղական ժամանակով 16։00-ին մոտ, քվեարկությունը կվերսկսվի։
Ըստ Vatican News-ի՝ մայիսի 7-ի երեկոյան Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվել էր շուրջ 45 000 մարդ՝ սպասելով առաջին կոնկլավի քվեարկության արդյունքներին, սակայն Սիքստինյան կապելլայից սև ծուխ էր դուրս եկել։
Կոնսենսուսի չգալուց հետո կարդինալները հավաքվել են մայիսի 8-ի առավոտյան՝ կոնկլավի երկրորդ օրվա համար. 267-րդ պապին ընտրելու համար նրանք այսօր ունեն մինչև չորս հնարավորություն։
Արգենտինացի Ֆրանցիսկոս պապը, որը մահացել է ապրիլի 21-ին, ընտրվել էր կոնկլավի երկրորդ օրը՝ քվեարկության հինգ փուլից հետո։ Դրանից 8 տարի առաջ Գերմանիայից Բենեդիկտոս 16-րդը նույնպես ընտրվել էր կոնկլավի երկրորդ օրը։
Եթե Սիքստինյան կապելլայից սպիտակ ծուխ դուրս գա, դա կնշանակի, որ կարդինալներն ընտրել են կաթոլիկ եկեղեցու հաջորդ քահանայապետին։