ԱՄՆ կառավարության որոշումը՝ մինչև մարտի 12-ը նավերի վրա բեռնված ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքը ժամանակավորապես ԱՄՆ պատժամիջոցներից ազատելու մասին, չի վերաբերում Իրանի հետ կապված որևէ գործարքի։ Այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի կայքում հրապարակված ընդհանուր լիցենզիայում։
«Այս ընդհանուր լիցենզիան չի թույլատրում գործադիր հրամանագրով արգելված որևէ գործարք կամ գործունեություն, ներառյալ՝ Իրանի, Իրանի կառավարության, Իրանից ապրանքների կամ ծառայությունների հետ կապված որևէ գործարք կամ գործունեություն», – նշվում է փաստաթղթում։



